12 08 2022

Աջ ու ձախ վրեժխնդրություն է գնում. Ավետիք Իշխանյանը՝ իշխանությունների գործելաոճի մասին



ԻՆչո՞ւ Մանվել Գրիգորյանին սպանեցին, իսկ Գագիկ Մելքոնայնը պատգամավոր է, երբ 2008 թվականին երկուսի անունն էր հնչում հրապարակում: Որովհետև Մանվել Գրիգորյանը չմիացավ Մարտիկ մեկին, և եթե հակառակը լիներ, նա մեռած կլիներ, իսկ նա՝ պատգամավոր. վրեժ է լուծում: «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Աղվան Հովսեփյանի մասին, նրան այսօր հալածում են, որովհետև նա էր այս վարչապետ կոչեցյալի նկատմամաբ քրեական գործի հեղինակը: Այսինքն աջ ու ձախ վրեժխնդրություն է գնում, վենդետա: Սա վենդետա է բառիս բուն իմաստով»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այն քրեական գործերին, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով:

Մանրամասները՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ